Նորություններ

Ստանձնել եմ Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի պաշտպանությունը. Արամ Վարդևանյան

Այսօրվանից ստանձնել եմ Արցախյան երեք պատերազմների մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի պաշտպանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Հրամանատար Մինասյանը իրեն ձերբակալած անձանց, այդ թվում գրեթե ինձ հասակակից քննիչներին պաշտպանել է թշնամուց Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Ապրիլյան պատերազմի ժամանակ և երրորդ պատերազմի ժամանակ՝ առաջին իսկ օրը իր երկու տղաների և ջոկատի հետ մեկնելով առաջնագիծ։ Իհարկե, իմ ներկայությամբ նշված անձանցից ոչ մեկ չկարողացավ նայել պարոն Մինասյանի աչքերի մեջ։ Գործը բնականաբար քաղաքական է։

Նորություն չեմ ասի, որ պարոն Մինասյանը ձերբակալվել է ապօրինի՝ առանց որևէ իրավական կամ փաստական հիմքի տրամադրմամբ։ Որպես պաշտպան ներգրավվելս այսօր տևել է շուրջ 5 ժամ՝ ինչը մեղմ ասած աբսուրդ է։ Ձերբակալման իրավաչափության հարցն արդեն դատարանում է։ Նիստը նշանակված է նոյեմեբերի 15-ին ժամը 12։00-ին՝ Շենգավիթ նստավայրում»,- գրել է Վարդևանյանը։

Back to top button
Close