ՄիջազգայինՆորություններ

Իրանում քարտեզ են ներկայացրել. տարանցիկ ուղիները դեպի Հայաստան եւ Ադրբեջան չեն փոխվի

Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի անհիմն հաղորդագրությունները՝ նշելով, որ Իրանի տարանցիկ ուղիները դեպի Հայաստան եւ Ադրբեջան չեն փոխվի, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:

«Ցավոք, սոցիալական ցանցում կեղծ քարտեզների հետ միասին մոլորության մեջ գցող տեղեկատվություն է տարածվում, եւ հայտարարություններ են կատարվում, թե իբր միջանցք է ստեղծվում Հայաստանի ներսում կամ նույնիսկ Իրանի ներսում, տեղի է ունենում տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխություն եւ… Դա սկզբունքորեն անիրական է եւ արվում է կոնկրետ քաղաքական եւ քարոզչական նպատակներով»,- ասել է Արաքչին:

«Ինչպես երեւում է այս քարտեզի վրա, Իրանի եւ Հայաստանի սահմանի երկայնքով աշխարհագրական գոտի ստեղծելու լայնորեն քննարկվող հարցը բացարձակապես անհիմն է»,- նշել է իրանցի դիվանագետը:

«Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրում նշվում է ավտոմեքենաների համար նախատեսված միջանցքի կամ, ավելի ճիշտ, Հայաստանի ներսում Նախիջեւանից դեպի Ադրբեջանի մայրցամաքային հատված տարանցիկ երթուղու ստեղծման մասին, որի անվտանգությունը երաշխավորելու է Ռուսաստանը, իսկ հստակ երթուղին դեռ հայտնի չէ»,- ընդգծել է Իրանի փոխարտգործնախարարը:

Back to top button