ՄիջազգայինՆորություններ

Սիրիայում ռուսական ռազմական ավտոշարասյան ճանապարհին պայթուցիկ սարք է գործել

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, ադմիրալ Ալեքսանդր Գրինկևիչը հայտնել է, որ Սիրիայում՝ Դերաա նահանգում, ռուսական ռազմական ավտոշարասյան ճանապարհին պայթուցիկ սարք է գործել: Վնասվել է «Վագր» զրահամեքենան, զինծառայողների շրջանում տուժածներ չկան: Ռուսական ավտոշարասյունն ուղեկցում էին սիրիացի ուժայինները:

«Ողջ տեխնիկան և ռուս զինծառայողները անվտանգ հասել են տեղակայման վայր: Ռուսական հրամանատարությունը Սիրիայի անվտանգության հետ միասին սկսել են միջադեպի հետաքննությունը»,-ասել է Գրինկևիչը:

regionmonitor.com

Back to top button