Նորություններ

«Սա նվեր է, որովհետև ոչ մի փոխզիջում Հադրութի համար չեն արել, նույնն էլ Շուշիի համար»

Հադրութ քաղաքի բնակիչ, Հադրութի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Ավանեսյանը հայտնում է.

Հադրութի շրջանի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 11-ին բաց նամակով դիմել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Հադրութի շրջանն ամբողջությամբ Արցախին վերադարձնելու պահանջով: Նրանք ստորագրահավաք են կազմակերպել և դիմել նաև միջազգային կառույցներին:

Եթե հարցը փոխզիջմանն է վերաբերում, և Աղդամը տալիս են, գոնե այնպես անեին Հադրութը հետ վերցնեին: Մեծ մեղք է, որ մեր հայկական հողը նվիրենք Ադրբեջանին:

Սա նվեր է, որովհետև ոչ մի փոխզիջում Հադրութի համար չեն արել, նույնն էլ Շուշիի համար: Հայաստանի իշխանություններին չենք պատրաստվում դիմել:

Back to top button
Close