Նորություններ

Թույլ տվեք «Իմ քայլի» պատգամավորները գան ԱԺ, պետք է քվորում ապահովել․ Էդմոն Մարուքյանի կոչը՝ ցուցարարներին

Իրավիճակն իրապես լարված է ևւ այս իրավիճակից մեզ ելքեր են պետք։ Այս մասին Ազգային ժողովից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար  Էդմոն Մարուքյանը։

«Այս իրավիճակից մենք չենք կարող անիշխանությամբ դուրս գալ։ Մեզ պետք են հստակ որոշումներ ընդունել, իսկ այդ որոշումները կարող է ընդունել միայն  Ազգային ժողովը։ ՀՀ-ն խորհրդարանական երկիր է, ես զգացողություն ունեմ, որ հենց հիմա երկրում իշխանություն չկա։ Պետք է դրսում կանգնած քաղաքացիներին խնդրեմ  պրովոկացիայի չենթարկվել, եթե այդպիսիք կլինեն, պահպանեք հանդարտություն ևւ ամենակարևւորը դուք պետք է թույլ տաք, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները գան խորհրդարան։ Ես ձեզ խնդրում եմ մի խոչընդոտեք նրանց մուտքը խորհրդարան»,- քաղաքացիներին կոչով դիմեց խորդարանական ուժի ղեկավարը։

Էդմոն Մարուքյանը զգուշացրեց, որ եթե խորհրդարանում քվորում չապահովվի, ապա նիստեր տեղի ունենալ չեն կարող ևւ ոչինչ անել չեն կարող։

«Մենք չենք կարող փոխել ոչ մի ընդունված որոշում, մենք ոչինչ չենք կարող անել լեգիտիմ ճանապարհով, իսկ ոչ լեգիտիմ ճանապարհով արված յուրաքանչյուր քայլ ապագա չի ունենա, երկիրը քաոսում կհայտնվի, մենք չենք կարող նման «շռայլություններ» թույլ տալ մեզ»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով․

«Սթափ գնահատեք իրավիճակը, երկիրը պատերազմի մեջ է։ Մեր հայրենակիցները դիրքերում կանգնած են ամուր ևւ կուռ ևւ մենք իրավունք չունենք այստեղ մեզ այլ կերպ պահել։ Պահեք ամենաբարձր քաղաքացիական  գիտակցությունը, միայն դա է, որ մեզ կարող է հնարավորություն  տալ այս իրավիճակից դուրս գալու համար»։

Back to top button