Նորություններ

Ստեփանակերտն այսօր 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է. ավերածությունները շատ են

Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։

Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ`Ս. Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին։

Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։

Նշվում է, որ հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ չկա։

Back to top button
Close