Նորություններ

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը, լուծման ուժային տարբերակ գոյություն չունի. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և այդ հարցում Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Մենք շատ հստակ բնութագրել ենք մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես, հավանաբար լսել եք, բազմիցս Անկարայից այս հարցի վերաբերյալ այլ հայտարարություններ են հնչել: Ես կարող եմ միայն վերահաստատել Ռուսաստանի տեսակետը, որ մեր երկիրը չի աջակցում այս ճգնաժամի կարգավորման ուժային լուծումը, և մենք ձգտում ենք և կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է Զախարովան:

Back to top button
Close