Նորություններ

Նիդերլանդների «Արմենիա ֆոնդս»-ը հավաքագրել է 412.387 եվրո. գումարը կուղղվի Արցախին

Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Նիդերլանդներ-Բելգիայի համատեղ մեծ դրամահավաք՝ «ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ» խորագրով։

Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի՝ ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԻ երիտասարդ կամավորները Նիդերլանդների և Բելգիայի գործարարների աջակցությամբ հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 208.800 ԵՎՐՈ։ Երեք ու կես ժամ տևողությամբ առցանց դրամահավաքի արդյունքում՝ Արցախի համար հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով, Նիդերլանդների ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԸ հավաքագրել է ընդհանուր 412,387 ԵՎՐՈ հանգանակություն։

 «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների ներկայացուցչությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում երեկոյի բոլոր բարերարներին՝ թե՛ անհատներին և թե՛ գործարարներին։

***

Միջոցառման շրջանակներում իրենց տեսաուղերձներն են հղել Նիդերլանդներում և Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները, եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Երեկոյին մասնակցել են հոլանդացի քաղաքական գործիչներ, նիդերլանդահայ և բելգիահայ կազմակերպություններ, հայկական դպրոցներ, շնորհալի երաժիշտներ և արտիստներ։

Back to top button
Close