Նորություններ
Գագիկ Ծառուկյանն այցելել է ՀՀ կառավարություն

Րոպեներ առաջ ՀՀ կառավարություն է ժամանակ ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս մասին փոխանցում է ԳԱԼԱ-ի թղթակիցը:
Նրան ուղեկցում էր ԱԺ ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանը, ով նախկինում Ծառուկյանի թիկնազորի պետն է եղել:
Հիշեցնենք, ՀՀ կառավարության նիստը նոր է ավարտվել, կառավարության անդամները ներկայում հանդես են գալիս ճեպազրույցներով:
Թե ինչու է Ծառուկյանը ժամանել կառավարություն, հայտնի չէ, լրագրողներին նա չպատասխանեց: