Նորություններ

Այս պահին մարտերը ընթանում են, ընդհանուր իրավիճակը կարելի է համարել դրական. Ա. Հովհաննիսյան

«Շուշի քաղաքի մեջ և հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ, այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ հյուսիսում թշնամու զորքերը հրետանու կրակի միջոցով փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով հետ են շպրտվել, Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո մեր զորքերին հաջողվել է թշնամուն հետ շպրտել ելման գծեր։

«Թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ Բերձոր, բայց կրելով զգալի կորուստներ դիմել են փախուստի: Այս պահին մարտերը ընթանում են, ընդհանուր իրավիճակը կարելի է համարել դրական։ Մեր զորքերին հաջողվում է թշնամուն թույլ չտալ հասնել հաջողությունների»:

Back to top button
Close