Նորություններ

Ուզում են ստեղծել մի իրավիճակ, թե իբր ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ

«Այո, ես հարցաքննվել եմ, կարգավիճակի հետ համաձայն չեմ, մյուս հարցերը տվեք ԱԱԾ-ին, որովհետեւ թե ով ինչ ցուցմունք է տվել, նախաքննական գաղտնիք է»: Լրագրողների հետ ճեպազրույցում այսպես հայտարարեց ՀՀ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը:

«Բայց կարող եմ ասել որեւիցե մեկը որեւիցե կառույց չի կարող ինձ կոռուպցիոն երեւույթի հետ կապել: Ես ինքս սկզբունքայնորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երեւույթ եւ ինչպես ասել եմ, մեկ անգամ էլ կրկնեմ հատկապես հեգնողների համար, որ գերեզմանում էլ լինեմ, իմ անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ:

Չեմ կարող ասել, ես ում եմ խանգարում, ով է ուզում վարկաբեկել, բայց մի բան հասկանում եմ, որ տարբեր շրջանակների կողմից փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, թե իբր ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ: Նման բան չի կարող լինել, ես վստահում եմ երկրի վարչապետին, դրա համար եմ այստեղ: Բացառում եմ նաեւ, որ երկրի վարչապետը իմ նկատմամբ քաղաքական պատվեր իրականացնի»:

Back to top button
Close