Նորություններ

«Գնացեք գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք». վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գազալցակայանները և բենզալցակայանները ցուցադրաբար չեն տալիս հաշվիչ դրամարկղային կտրոն:

Վարչապետը դիմեց կառավարության անդամներին, թե ինչու չեն լուծում այդ խնդիրը:

«Ասում են՝ գազալցակայանների ու բենզալցակայանների հետևը կանգնած են կոնկրետ մարդիկ, ինչո՞ւ չեք լուծում այդ հարցը, պարոն Մանուկյան, պարոն Վանեցյան, պարոն Օսիպյան»,- ասաց վարչապետը:

Վարչապետը հետաքրքրվեց, թե  կա՞ արդյոք սահմանափակում՝ նույն գազալցակայանին օրը քանի՞ անգամ կարելի է տուգանել կտրոն չտալու համար, արձագանքից հետո, թե սահմանափակում չկա, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դե գնացեք մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա, հազար անգամ, նույնն էլ բենզալցակայանին, քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք էդ մարդկանց»:

Ավելին
Back to top button
Close