Նորություններ

Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի բնակելի տների ու երաժշտական դպրոցին

Պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ը:

Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։

Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։

Տուժածներ չկան։ Ավերածությունները շատ են։

Back to top button
Close