Նորություններ

«Իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Արցախին». ԼՂ այցելած իսպանացի կոնգրեսական

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, որն այս օրերին ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքներին ծանոթանալու համար իսպանացի խորհրդարանականներից եւ լրագրողներից բաղկացած պատվիրակության կազմում գտնվում է Հայաստանում, իր թվիթերյան էջում հայտնել է, որ Արցախում մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Արցախում 3 լարված օրերից հետո վերադարձել եմ Երեւան։ Ես հանդիպել եմ մի քանի ընկերների հետ, տեսել քաղաքացիական ենթակառուցվածքների փլուզումը, ինչպես նաեւ տուժել քաղաքի հրետակոծությունից։ Իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Արցախին»,- Twitter-ում գրել է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը՝ կից տեղադրելով լուսանկարներ։

Back to top button