Նորություններ

Լեռնային Ղարաբաղում պատերազմը հանգեցնում է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության նվազմանը. Միշուստին

Լեռնային Ղարաբաղում պատերազմը, իրավիճակը Ղրղզստանում եւ Բելառուսում հանգեցնում են ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության նվազմանը, մի շարք դերակատարներ օգտագործում են անկայությոնն անբարեխիղճ մրցակցության համար: Այդ մասին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ստեղծված պայմաններում համագործակցության երկրները պետք է շարունակեն մնալ մտերիմ տնտեսական գործընկերներ, ընդգծել է նա:

«ԱՊՀ անդամ երկրներում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում, զգալի նվազել է տնտեսական ակտիվությունը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակաշրջանի, մեզ մոտ ապրանքաշրջանառությունը նվազել է փոխադարձ առեւտրում, ինչպես նաեւ երրորդ երկրների հետ: Իրավիճակը բարդանում է նաեւ այլ գործոններով. Բելառուսում, Ղրղզստանում բարդ իրադրություն, հակամարտության էսկալացիա Լեռնային Ղարաբաղում»,-հայտարարել է Միշուստինը:

Նրա խոսքով՝ միջազգային հանրության որոշ անդամներ փորձում են օգտվել համավարակից եւ աշխարհում ընդհանուր անկայունությունից տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական առավելություններ ստանալու համար, պարտադրում են տնտեսական գործընթացների իրենց տեսլականը:

Անբարեխիղճ մրցակցության նպատակով պատժամիջոցներն ու դրանք սատարող քայլերը ստանում են լայն կիրառություն: Համագործակցության երկրները պետք է ապահովեն կառուցողական փոխգործակցություն, ներդաշնակ աշխատեն, շարունակեն միմյանց համար մնալ ամենամտերիմ տնտեսական գործընկերներ, ընդգծել է վարչապետը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է հենց այդ ուղով առաջնորդվել:

Back to top button
Close