Նորություններ

Ընդլայնվում է ուռուցքաբանության ծրագրերը Հայաստանում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Եվրամիությունում «Պաթոլոգիայի, ցիտոլոգիայի զարգացում» (PCD) հասարակական  կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներին:

Հանդիպման ժամանակ կազմակերպությունը ներկայացրել է Հայաստանում ծավալած մարդասիրական ծրագրերը:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ ֆրանս-հայկական  միջպետական մարդասիրական բժշկական համագործակցության ծրագրերի շրջանակներում` մեր շուրջը համախմբելով մի շարք ֆրանսիական այլ կազմակերպություններ 2006 թվականից համատեղ ջանքերով ունեցել ենք  գրանցված   նվաճումներ և հաջողություններ»,- նշել է դոկտոր Այծեմիկ Հարությունյանը և ներկայացրել այս տարիների ընթացքում իրականացված աշխատանքները:

Կազմակերպության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ` Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանն ուղղված, մասնավորապես քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ուղղություններով:
Արսեն Թորոսյանը ողջունել է առաջարկը և հույս հայտնել, որ ծրագիրը կյանքի կկոչվի, քանի որ ուռուցքաբանության ոլորտը առողջապահության նախարարության առաջնահերություններից է: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Ավելին
Back to top button