Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերն առկա են. դատախազ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերն առկա են: Այսօր լրագրողների հետ զրույցում  հայտարարել է ՀՀ  դատախազ Արթուր Դավթյանը։

«Մենք գտել ենք, որ առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը, շեշտել ենք հատկապես հնարավոր ապօրինի ներգործությունը, որը ևս դատարանի կողմից հաստատվել է՝ և՛ առաջին ատյանի, և՛ վերաքննիչ, այդ հիմքը կիրառելի է և գործում է ոչ միայն նախաքննության, այլ նաև դատաքննության փուլում, որովհետև ինչքանով հնարավոր է նախաքննության փուլում, վկայի վրա, օրինակ, ներգործություն ունենալ, տեսականորեն, այնքանով հնարավոր է նաև դատաքննության փուլում վկայի վրա ունենալ ապօրինի ներգործություն»,- հայտարարել է Արթուր Դավթյանը:

Ավելին
Back to top button