Նորություններ

Հայկական կողմը տապալել է Ադրբեջանի հարձակողական գործողությունները. մարտերը շարունակվում են

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմը տապալել է օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի բոլոր հարձակողական գործողությունները: Այս մասին նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահին մարտերը շարունակվում են: Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք երեք-չորս ուղղությամբ են եղել, տապալված են: Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք` Մարտունուց հարավ` Ճարտարի ուղղությամբ: Կիրառվել են վաշտ, գումարտակ չափի ստորաբաժանումներ: Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են:

Back to top button
Close