ՄիջազգայինՆորություններ

Վրաստանի վարչապետն ինքնամեկուսացել է

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ինքնամեկուսացել է: Վերջինս կշարունակի աշխատանքը հեռավար ռեժիմով: Այս մասին վարչապետը գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

«Իմ աշխատակցի մոտ, ում հետ նախօրեին երկար շփում եմ ունեցել, կորոնավիրուս է հայտնաբերվել: Համապատասխանաբար, ինքնամեկուսանում եմ ու աշխատանքս կշարունակեմ այսպես»,- գրում է Գախարիան:

Գախարիան անդրադարձել է նաև նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին:

«Ինչպես միշտ հայտարարում էինք, այս դժվարագույն պահին ևս, Վրաստանին հաջողվեց ազատ, բաց ու մրցունակ ընտրւթյուններ անցկացնել: Առանձին  խախտումներն ուղղելի են, դրանց վրա պետք է աշխատենք: Հենց այս ձգտումն է մեզ տանում դեպի եվրոպական պետության կառուցումը»:

aliq.ge

Back to top button