Նորություններ

Դեռ բազում «անակնկալներ» կան՝ վարձկանների ներգրավման հետ. Արծրուն Հովհաննիսյան

 Այսօր առավոտից թշնամու զորքերը և ահաբեկչական խմբավորումները՝ վարձկանները, տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները։

 Հիմնականում գործել են փոքր խմբերով, տեղ-տեղ կիրառել են մարտավարական օդուժ և հրետանի։

 Որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ օրվա ընթացքում տեղի չեն ունցել։

 Մարտերը շարունակվում են։

 Դեռ բազում «անակնկալներ» կան՝ վարձկանների ներգրավման հետ կապված՝ հակառակ Թուրքիայի և Ադրբեջանի փորձերի՝ հերքելու այդ փաստը։

 Վարձկաններով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է։

 Թշնամին շարունակում է տարբեր ուղղություններով կիրառել արգելված զինամթերք՝ ֆոսֆոր։

 Շատ լավ հասկանում ենք Թուրքիայի ներգրավվածության և մասնակցության հարցը, և թե ինչ նշանակություն ունեն Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները։

 Դեռ բազում «անակնկալներ» կան՝ վարձկանների ներգրավման հետ կապված՝ հակառակ Թուրքիայի և Ադրբեջանի փորձերի՝ հերքելու այդ փաստը։

 Վարձկաններով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է։

 Թշնամին շարունակում է տարբեր ուղղություններով կիրառել արգելված զինամթերք՝ ֆոսֆոր։

 Թշնամու տեխնոլոգիական առավելությունը երկար չի տևելու։ Ադրբեջանին այս ուղղությամբ ևս «անակնկալ» է սպասում։

 Խորհուրդ չեմ տա իրավիճակի զարգացումը ցույց տվող այլ քարտեզների հետևել։ Հետևե՛ք մեզ։

[ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

Back to top button
Close