Նորություններ

Հայաստանի դժբախտությունները շատ պարզ պատճառներ ունեն. Ստեփան Դանիելյան

Քաղաքական օրակարգը՝ հազարերրորդ անգամ է ասվում ———

Հայաստանի դժբախտությունները շատ պարզ պատճառներ ունեն, որոնց մասին բազմիցս է ասել ու լուծումներն էլ են հստակ, որոնց մասին էլի է բազմիցս ասվել։ Թե նախկին իշխանությունները, թե ներկաները գիտակցված կերպով դա չեն արել ու հիմա էլ չեն անում։

Ստեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյան

Պատճառը նույն է, նրանց ու սրանց նպատակը նույն է՝ ցանկացած գնով պահել իշխանությունը։ Առաջ դա ցինիկ կերպով էին անում, հիմա բանականության հետ խնդիր ունեցող զանգվածին հիմարացնելով։

Օրակարգը.

— Փոխել սահմանադրությունը, որպեսզի իշխանության ճյուղերը լինեն հավասարակշռված, իսկ դատական համակարգը անկախ,

— կուսակցությունները դարձնել հանրային-ժողովրդական կառույց, ընդունելով շատ խիստ օրենք, հստակ կարգավորումներով,

— վերջապես լուծել սեփականության լեգիտիության ու անձեռնմխելիության խնդիրը։

Վերջ, մնացածը ինքն իրան տեղը կընկնի։ Սա է ամեն ինչի հիմքը։ Գործող իշխանությունը հրաժարվում է դա անել, որովհետևկարող են կորցնել իրենց ներկայիս իշխանությունը։ Ներկա վիճակը իրենց ձեռք է տալիս։ Սրանից բացի խոսակցության այլ թեմա չկա։

Հ.Գ. Եթե դա չեն անում, ապա ներկաները նախկիններից ընդամենը մեկ բանով են տարբերվում՝ իրենց դիլենտանտիզմով։

Ստեփան Դանիելյան

Ավելին
Back to top button