ՄիջազգայինՆորություններ

Իրավապահները ձերբակալել են Լիոնում քահանայի դեմ հարձակման կասկածյալին

Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Լիոնի հունական ուղղափառ եկեղեցու քահանայի դեմ հարձակում իրականացնելու մեջ կասկածվող մեկ կասկածյալի:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, չարագործին ձերբակալել են քաղաքի երրորդ շրջանում:

Դատախազությունը մահափորձի մասին գործ է հարուցել և կապի մեջ է գտնվում Ազգային հակաահաբեկչական դատախազության հետ:

Ավելի վաղ Լիոնի քաղաքապետը հայտնել էր, որ քահանային կրակած անձնավորության դրդապատճառները հայտնի չեն:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ կրակոցներ էին հնչել Լիոնի հունական եկեղեցու մոտ, ինչի հետևանքով ծանր վիրավորվել էր 52-ամյա քահանան: Նրա վիճակը ծանր է:

Back to top button
Close