ՄիջազգայինՆորություններ

Լիոնում կրակոցներ են հնչել ուղղափառ եկեղեցու մոտ, քահանա է վիրավորվել

Ֆրանսիական Լիոն քաղաքում կրակոցներ են հնչել Հունական եկեղեցու մոտ. վիրավորվել է քահանան: Այս մասին հայտնում է տեղական Le Progres թերթը:

Հարձակման պահին քահանան փակել է եկեղեցու դարպասները: Ըստ AFP- ի աղբյուրի, նա գտնվում է ծանր վիճակում: Քահանային տեղափոխել են պատգարակով:

Հարձակվողին հաջողվել է փախչել:

Եկեղեցու շրջակայքը շրջափակված է, տեղում աշխատում են ոստիկանները եւ հրշեջները: Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրել է խուսափել այցելությունից այն տարածք, որտեղ տեղի է ունեցել հարձակումը:

Back to top button
Close