Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Մահացել է Ջեյմս Բոնդի լավագույն դերակատարը՝ Շոն Քոններին

90 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար սըր Շոն Քոններին՝ միլիոնավոր երկրպագուների համար Ջեյմս Բոնդի լավագույն դերակատարը:

Շոտլանդացի դերասանը նկարահանվել է Բոնդի յոթ ֆիլմերում:

Հատկապես հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան։ Կինոյում խաղացել է գերազանցապես դրական կերպարների։ Նրա հերոսները արագաշարժ, ճարպիկ, ուժեղ ու հնարամիտ անձինք են՝ գաղտնի գործակալներ, լրտեսներ, զինվորականներ, թագավորներ և այլն։

Ընդհանուր առմամբ ստացել է 32 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 15-ի:

Քոններին ակտիվ զբաղվում էր նաեւ քաղաքական գործունեությամբ, հանդիսանում էր Շոտլանդիայի Ազգային կուսակցության անդամ, և կողմ էր երկրի Անգլիայից ամբողջովին անկախանալու գաղափարին:

Աղբյուր՝ BBC

Back to top button
Close