Նորություններ

Առաջնագիծ է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարների կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը

Առաջնագիծ է մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարների կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը։

Փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և նախարար Ցոլակյանի անմիջական և ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում:

«Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով և սա հրաման է»,- փրկարար ռազմիկներին ճանապարհելիս ասել է ԱԻ նախարարը։

Back to top button
Close