ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայի երկրաշարժի հետևանքով զոհերի ու տուժածների թիվն ավելացել է

Շուրջ 15 վայրկյան տևած ցնցումներից հետո որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են 17 շենքերի փլատակներում:

 Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է։ Այս պահին հայտնի է 12–ի զոհի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների պետական գործակալությանը։

Նշվում է, որ տուժածների թիվն արդեն մոտ 420 է։ Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում 17 ավերված շենքերի փլատակներում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Իզմիր քաղաքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը գնահատվել է 6,9 մագնիտուդ։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

 

 

Back to top button
Close