Նորություններ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Ստեփանավանում բախվել են Mercedes ML-ն ու Opel-ը, կա վիրավոր, Opel-ն էլ բախվել է գազատար խողովակին

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Տերյան փողոցների հատման խաչմերուկում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Արման Մխոյանի վարած Mercedes ML մակնիշի 50 MՏ 777 համարանիշի և Ստեփանավանի բնակիչ՝ 34-ամյա Վլադիմիր Բաղրամյանի վարած Opel մակնիշի 34 DO 951 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարոր Վ. Բաղրամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-ր վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close