Նորություններ

Ողբերգական վթար Վրաստանում

Գիշերը Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է միկրոավտոբուսի հինգ, վիրավորվել 11 ուղևոր՝ հայտնում է INTERFAX-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳ նախարարությանը:

Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե կենտրոնական մայրուղում ուղևորատար միկրոավտոբուսին է բախվել թուրքական համարներով Daf բեռնատարը: Հանրապետության ՆԳ նախարարությունում հարուցվել է քրեական գործ:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ միկրոավտոբուսում եղել են Սամեգրելոյի շրջանից ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության համակիրները, որոնք նախորդ գիշեր մասնակցել էին Թբիլիսիի ցույցին և վերադառնում էին տուն:

Back to top button
Close