Նորություններ

Ահաբեկչություն Ֆրանսիական Նիս քաղաքում. անհայտ անձը հարձակվել է մարդկանց վրա, կա 3 սպանված

Ֆրանսիական Նիս քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել: Անհայտ անձը դանակով հարձակում է գործել  Նոտր-Դամ եկեղեցու մոտ գտնվող անցորդների վրա:

Այս մասին հայտնում է  BFMTV  ալիքը՝ ոստիկանության տեղեկատվությանը հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել ֆրանսիական ժամանակով առավոտյան ժամը 9:00-ին: Հանցագործին հաջողվել է բռնել րոպեների ընթացքում,  նա վիրավոր է:

Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտնել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:

Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն էլ հայտարարել է, որ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ին կից ստեղծվել է ճգնաժամային շտաբ:

Սյզբում  տեղեկություն է տարածվել 1 սպանվածի մասին, սակայն Reuters գործակալության հաղորդմամբ` առնվազն 3 մարդ է զոհվել հարձակման հետևանքով:

Ըստ լրատվամիջոցի, ոստիկանության աղբյուրները հայտնել են, թե հարձակման ընթացքում մի կնոջ գլխատել են:
Այս մասին լրագրողներին փոխանցել է «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը:

Հետաքննությամբ զբաղվում է ահաբեկչության հարցերով զբաղվող քննչական բաժինը: Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայում 7 մարդ դատարանի առաջ կկանգնի մայրաքաղաքի արվարձանում արմատական իսլամիստի կողմից ուսուցիչ Սամուել Փատիի սպանության գործով։ Նրանց թվում են երկու անչափահաս, որոնց կասկածում են փողի դիմաց ահաբեկչին ուսուցչի մասին տեղեկությունների փոխանցման մեջ: Ինչպես նաեւ արմատականի հայրը, որը ակտիվորեն քննադատել է Փատիին, իսլամիստ ակտիվիստ Աբդելհաքիմ Սեֆրիուին եւ հարձակվողի երեք ընկերները, որոնք նրան ուղեկցել են զենքը գնելիս։

Հարձակումը կատարվել էր հոկտեմբերի 16-ի երեկոյան Քոնֆլան Սենտ Օնորին քաղաքում՝ դպրոցի մոտ, որտեղ ուսուցիչը դասավանդում էր պատմություն եւ աշխարհագրություն։ Հանցագործը կտրել էր ուսուցչի կոկորդը։

ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս դեպքից հետո հայտարարել էր, թե Ֆրանսիայում սպանված ուսուցիչ Սամուել Փատին ուրբաթ  երկրի դեմքն է  դարձել, ահաբեկչությունը կոտրելու ֆրանսիական փորձի, իսլամիստներին կրճատելու, ազատ քաղաքացիների երկիր ստեղծելու իրենց ջանքերի արտացոլումը:

armtimes.com

Back to top button
Close