Նորություններ

Մոտ 50 դիակ թողնելով, հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել զբաղեցրած դիրքերից. Քաշաթաղի պաշտոնաթերթ

Արցախի Քաշաթաղի շրջանի Մերան պաշտոնաթերթը գրում է. Հոկտեմբերի 28֊ին Բերձորի ուղղությամբ ԱՀ ՊԲ N զորամիավորման կողմից շարունակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունները։

Մասնավորապես հաջողվել է թուրքին քշել ռազմական նշանակության կարևոր բարձունքից, որի վրա արդեն տեղավորվել են Հայոց փառապանծ քաջերը։ Բարձունքը թողնելուց՝ հակառակորդը թողել է մոտ 10 դի։

Բերձորի ուղղությամբ այլ հատվածներում ևս հրետանային ջախջախիչ հարվածներ են հասցվում թշնամուն։ Նախնական տվյալներով, մոտ 50 դիակ թողնելով, հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել զբաղեցրած դիրքերից»։

Back to top button
Close