Նորություններ

ԱԺ ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հնարավորինս փորձել եմ խուսափել covid-ից, չստացվեց… Թեստս դրական է։ Հուսով եմ՝ շուտ կապաքինվեմ ու կրկին կանցնեմ աշխատանքի

Իսկ այս ընթացքում միշտ հասանելի կլինեմ օնլայն կապի բոլոր միջոցներով։

Խաղաղություն և առողջություն բոլորիս»,- գրել է նա:

Back to top button
Close