Նորություններ

Երևանում բախվել են Honda մակնիշի մոտոցիկլը և ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենան

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ավтոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Շիրակի 74 հասցեի դիմաց բախվеլ են ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենան և Honda մակնիշի մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավարը մի քանի մետր շպրտվել և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Կարեն Մկրտչյանն ու Սամվել Կոստանդյանը։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է մոտոցիկլավարի և 2410-ի վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտոցիկլավարը եղել է սաղավարտով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close