Նորություններ

Կորոնավիրուսից մահացել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը

Կորոնավիրուսից մահացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից, որտեղ հրազատները ցավակցական գրառումներ են կատարել։

Դավիթ Ավետիսյանը 69 տարեկան էր, ծնվել է Ապարանի շրջանի Զովունի գյուղում։

1978 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1985-1989 թթ. հեռակայել է Տաշքենդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայում։

1974-1978 թթ. — ՀԼԿԵՄ Նաիրիի շրջկոմի առաջին քարտուղար։

1980-1982 թթ. — ՀԿԿ Նաիրիի շրջկոմի բաժնի վարիչ։
1982-1991 թթ. — Նաիրիի շրջանի ժողդատարանի դատավոր։
1991-1998 թթ. — ՀՀ Գերագույն դատարանի անդամ։
1998-2007 թթ. — ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
2008 թվականի հունվարի 1-ից ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ։
1998-2005 թթ. — ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։
2003-2008 թթ. — ՀՀ դատավորների միության փոխնախագահ։

Ցավակցում ենք Դավիթ Ավետիսյանի հարազատներին՝ անդառնալի կորստի համար։

Back to top button
Close