ՆորություններՍպորտ

Բարտոմեուն հեռացել է Բարսելոնայից. El Mundo

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է El Mundo-ն:

Նշվում է, որ Բարտոմեուն այդ քայլին դիմել է տնօրենների խորհրդի նիստից հետո:

Հիշեցնենք, որ երեկ կատալոնական ակումբի նախագահը հերքել էր նմանօրինակ լուրերը:

Նա սպասում էր Կատալոնիայի քաղպաշտպանության ծառայության վերջնական դիրքորոշմանը (PROCICAT), որից կախված  նոյեմբերի 1-ին ու 2-ին ակումբի անդամները կքվեարկեն նրա՝ պաշտոնում մնալ-չմնալու համար։

Back to top button
Close