Նորություններ

Բնակարանում հայտնաբերվել է դի

Հոկտեմբերի 27-ին, ժամը 13։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գոգոլի փողոցի թիվ 85 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Հակոբ Կ․-ի (ծնված 1937 թ․) դին։

Back to top button
Close