Նորություններ

Պարոն Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել ներդնել ևս 3.25մլն ԱՄՆ դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնված «Մենք ենք մեր մասմանները» համաշխարհային շարժման մեկնարկից ի վեր հայտնի գործարար և բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Էռնեկյանը նվիրաբերել է 250.000 ԱՄՆ դոլար գումար իր բազմաթիվ կազմակերպությունների կողմից:

Այսօր պարոն Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել ներդնել ևս 3.25մլն ԱՄՆ դոլար միջոցների համահայկական համախմբման գործին, որից 1մլն դոլարը կփոխանցվի Հիմնադրամի հաշվեհամարին անմիջապես, իսկ մնացած 2.25մլն գումարը գալիք երկու շաբաթվա ընթացքում: Այս գումարը, որը կազմում է 3.5մլն Ամն դոլար, անհատ բարեգործների կողմից նվիրաբերված ամենամեծ գումարն է:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից սկսած` անհատները և կազմակերպությունները կատարել են ավելի քան 150մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն աշխարհի 73 երկրներից, ամենախոշոր նվիրատուների ցանկը ներկայացնում ենք ստորև.

 

ՀԲԸՄ կրկնապատկման ծրագիր                    $10,000,000

Էդիլ Հովնանյան                                              $3,000,000

Քրիստին Սիմոն                                     $3,000,000

Սամվել Կարապետյան                          $3,000,000

Լիզա Գիրգորյան                                              $2,000,000

Սուքիասյան ընտանիք                                   $1,205,000

Զանգեզուրի կոմբինատ                                $1,205,000

Հիլդա Տիրուհի Բուրմայան                                   $1,000,000

Քեթի Քաֆեսճյան Բառադարան                    $1,000,000

Հարութ և Սիլվիա Իստամբուլյան                       $1,000,000

Քարոլին Մուգար                                              $1,000,000

Գրեգ Թուֆայան                                     $1,000,000

Քիմ Քարդաշյան                                     $1,000,000

Եմենիջյան ընտանիք                                      $1,000,000

Ավրորա հիմնադրամ                                        $1,000,000

Հայ ավետարանչական ընկերակցություն       $1,000,000

Back to top button
Close