ՄիջազգայինՆորություններ
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է, սակայն փլուզումները շարունակվում են։ Փարիզի հրշեջ ծառայությունը հայտնում է, որ շարունակում են վերահսկել կրակի մնացած օջախները և փորձում սառեցնել կոնստրուկցիաները։ Ըստ էության հաջողվեց պահպանել Աստվածամոր տաճարից մասունքներ։
Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանության պետական հիմնադրամը սկսել է միջոցներ ձեռնարկել Նոտր Դամ դե Փարիզի տաճարի վերականգնման համար: Կազմակերպության կայքում նոր բաժին է ավելացվել՝ «Պահպանել Նոտր Դամը»։ Օգտատերերին առաջարկվում է գումար հանգանակել՝ 50-500 եվրո, կամ նշել ցանկցած աայլ չափ։
Հավաքված ողջ հասույթը կուղղվի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին։