Նորություններ

Արտերկրից եկած յուրաքանչյուր բեռ առաջին հերթին ուղարկվում է առաջնագիծ և ապաստարաններ

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է, որ սփյուռքից եկած յուրաքանչյուր բեռ ուղարկվում է Արցախ`ըստ անհրաժեշտության։

«Ցանկացած բեռ, որը գալիս է Հայաստան, հանձնվում է պետությանը։ Այն տանում ենք ԱԻՆ-ի պահեստ, տեսակավորում և առանձնացնում ենք բեռները՝ ըստ նշանակության»,- ճեպազրույցի ժամանակ ասաց նա` նշելով, որ բեռների մեջ հիմնականում լինում են առողջապահական, պաշտպանության նշանակության իրեր, ինչպես նաև սնունդ կամ հագուստ։

«Այն առանձնացվում և ուղարկվում է առաջին հերթին Արցախ՝ առաջնագծում զինվորներին և ապաստարաններում գտնվող քաղաքացիներին, ինչպես նաև այդ սննդի ինչ-որ մի մաս բաժին է հասնում Արցախից ժամանակավոր Հայաստան ժամանած քաղաքացիներին»,- շարունակեց Արմեն Փամբուխչյանը:

Նա շեշտեց` երբ քաղաքացիները հստակ հասցեատիրոջն են ցանկանում բեռն ուղարկել, պետք է նախօրոք ԱԻՆ-ն այդ մասին տեղեկացվի։

Back to top button
Close