ՆորություններՔո ձայնը

«Բոլոր մտքերը, խոսքերը, գործերը, ամբողջ հայկական կամքը հիմա մի անուն ունի՝ Լաչին/Բերձոր»

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչպես դեռ մի շաբաթ առաջ գրել էի՝ պատերազմի վճական փուլերից է:

Թշնամին սպառնում է Լաչինի միջանցքին:

Մյուս կողմից՝ փորձում է ռեալ դարձնել սպառնալիքը Շուշիի ուղղությամբ՝ հարավից:

Կարիք չկա բացատրելու Լաչինի կարևորությունը:

Բոլոր մտքերը, խոսքերը, գործերը, ամբողջ հայկական կամքը հիմա մի անուն ունի՝ Լաչին/Բերձոր:

Շատ է խոսացվել այս պատերազմի ընթացքում Սարդարապատի մասին:

Ես դա չեմ ասել երբեք:

Բայց եթե ուզում եք, այո՛՝ ճակատամարտերը Լաչինի ուղությամբ Սարդարապատ են:

Սա այն ռազմական օպերացիան է, որը կարող է և պետք է բեկում մտցնի այս պատերազմում:

Սա այն առանցքային կետերից է պատերազմի, երբ նահանջելու տեղ չկա:

Լաչինի ճակատամարտում հաղթանակը մեր վճռական գործողությունը պետք է լինի:

Ազգերը, որոնք համախմբվում են վտանգի առաջ՝ իրենց և նույնիսկ այլոց ճակատագրի տերերն են դառնում»:

Back to top button
Close