Նորություններ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է կամավորական ջոկատ կազմելու իր կոչին արձագանքած կամավորականների հետ

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է կամավորական ջոկատ կազմելու վերաբերյալ իր կոչին արձագանքած կամավորականների հետ: Այս մասին հայտնում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձեւավորվել է մարտունակ ջոկատ՝ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են ինչպես հմուտ եւ հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, այնպես էլ մարտական բարձր ոգով օժտված կամավորներ։ Ողջունելով ներկաներին Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ թեպետ այսօր մեր հայրենակիցների մեծամասնությունը գտնվում է առաջնագծում, համախմբվելու եւ մարտական ջոկատ կազմելու իր կոչին կարճ ժամանակահատվածում արձագանքել են բազմաթիվ կամավորականներ: ԲՀԿ ղեկավարն ընդգծել է, որ ջոկատի բոլոր անդամները պետք է ապահովվեն հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ պարագաներով:

Սրանից զատ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ շարունակելու է լինել Արցախի պաշտպանության բանակի եւ հայ զինվորի կողքին, տրամադրելով անհրաժեշտ ամեն տեսակի աջակցություն: Բարգավաճ Հայաստան կուսակցության կամավորականների ջոկատը, որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, առաջիկայում միանալու է հայոց բանակին՝ իր ներդրումն ունենալու հաղթանակի կերտման գործում:

Back to top button
Close