Նորություններ

Թուրքական լիրան նոր ռեկորդային անկում է գրանցել

Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։

Լիրայի արժեզրկմանը նպաստեց նաև Սաուդյան Արաբիայի, Մարոկոյի և ապա Հայաստանի կողմից թուրքական ապրանքների դեմ հայտարարված բոյկոտը։ Սակայն թուրքական արժույթի կտրուկ անկում նկատվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքներից և ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերից անմիջապես հետո։

Թուրքիայի արտարժույթի շուկայում հոկտեմբերի 27-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․0984: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․5688 թուրքական լիրայի փոխարժեք։

Նշենք, որ այս արդյունքները թուրքական արժույթի մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ են։

Հոկտեմբերի 26-ի առավոտյան գործարքները կատարվել են 1 դոլար/ 7.9760 լիրա փոխարժեքով, սակայն օրվա ընթացքում այն կտրուկ նվազել է։

ermenihaber.am

Back to top button
Close