ՆորություններՍպորտ

Տիգրան Բարսեղյանի դուբլի ու գոլային փոխանցման շնորհիվ Աստանան խոշոր հաշվով հաղթանակ տարավ

Ղազախստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Աստանան» արտագնա խաղում 5:1 հաշվով հաղթեց «Օկժեպտեսին»:

Առաջին կեսում հյուրերը 3 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: «Աստանայի» կազմում երկու գոլ   խփեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ մրցակցի դարպասը գրավելով 11-րդ և 29-րդ րոպեին: Մինչև ընդմիջման գնալը հայ հարձակվողը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Աստանան» 27 միավորով 2-րդ տեղում է:

Back to top button
Close