Նորություններ

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է ջոկատ, որը կմիանա հայոց բանակին. Էնֆիաջյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոչով և գլխավորությամբ ձևավորվել է մարտական բարձր պատրաստվածությամբ մարտունակ ջոկատ, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ դրանում ներգրաված են նաև հմուտ և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ՝ տեխնիկապես կազմակերպված ու զինված։

«Մեր ջոկատը կմիանա հայոց բանակին, որտեղ անհրաժեշտ է՝ ունենալով իր ներդրումը հաղթանակի կերտման գործում։ Այսօր հայրենիքն ունի յուրաքանչյուրիս գործելու կարիքը։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել», — գրել է նա։

Back to top button
Close