ՄիջազգայինՆորություններ

Կրեմլում մեկնաբանել են Վաշինգտոնում Ղարաբաղի հարցով բանակցությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վաշինգտոնում ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանոմսի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները, հաղորդում է Gazeta-ն:

Նա կարծիք է հայտնել, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որը գտնվում է սուր փուլում, չի կարող եւ չպետք է լինի մրցակցության վայր: Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի կանխել պատերազմը:

«Ուշադիր հետեւում ենք իրավիճակին եւ նախկին պես կարծում ենք, որ այդ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-ասել է Պեսկովը:

Back to top button
Close