ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Կոնֆլիկտը կարող էին զսպել, ջհանդամին, թե չէին թալանի» կոնցեպտը նախկիններին շատ ձեռնտու է. 30 տարվա թյուրիմացությունը պետք է հաղթահարվի. Արմեն Հովհաննիսյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակն՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կարող էր լինել փակ կամ գրված այլ ոճով, կարծիք է հայտնում քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:

«Կարծում եմ, որ կա երրորդ հանրապետության նախկին էլիտայի կոնսենսուս, որովհետև իրենք են այդ գործընթացը տարել 30 տարի, ինչքան էլ իրար քննադատել են, միևնույն է, նույն գործընթացն են տարել»,- ասում է քաղաքագետը՝ շեշտելով, որ նամակը «նախկինների հավաքի  պրոդուկտն է»:

«Արդյոք բաց նամակը այդ ոճով, այդ ձևով,  այդ տոնայնությամբ այն գործիքն է, որով Ռուսաստանի դերը ակտիվացվում է: Ես կարծում եմ, որ ոչ:  Սա շատ հնացած  մոտեցում է և ոչ էֆեկտիվ: Այդ նամակը լինի, թե չլինի, ինչ որ այսօր կատարվելու է Արցախում, որևէ նշանակություն չի ունենալու: Բայց մեզ վրա այդ նամակի նստվածքը մնալու է»,- կարծում է քաղաքագետը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի «Independent» պարբերականին տված հարցազրույցում արված շեշտադրումներին՝ Հովհաննիսյանը նշում է, որ կոնցեպտը, թե «կոնֆլիկտը կարող էին զսպել, ջհանդամին, թե չէին թալանի», շատ ձեռնտու է նախկիններին:

Back to top button
Close