ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Լեգենդների մարզասրահ». սա այն տեղն է, որտեղ մարզվողներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի

Սարգիս  Ստեփանյանը զինված ուժերի գործող սպա է, վիրավորում ստացել է չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս: Մեկ վերջույթով Սարգիսն այսօր Եվրոպայի և աշխարհի բազմաթիվ մրցույթների հաղթող է:

Լեգենդների մարզասրահի մասին. Սարգիսն ասում է՝ ամենակարևոր գաղափարն է Հայաստանում զարգացնել հաշմանդամային սպորտը:

Մարզվող նախկին և ներկա զինվորական տղաներին խնդրում ենք պատմել իրենց մասին: Ծառայության մասին խոսում են զուսպ, առանց ավելորդ մեկ բառի, փոխարենը դեպի ապագան ուղղված նրանց հստակ հայացքից հասկանում ենք՝ նպատակներ շատ ունեն:

Շրջանցելով ֆիզիկական հնարավոր բոլոր դժվարությունները՝ մարզիկներից շատերի մոտ այսօր զգալի առաջընթաց կա. սա հասկացանք մարզիչների ու Սարգիսի՝ մարզվողներին հետևող հայացքներից:

Սարգիսը վստահեցրեց՝ մարզասրահի անվանումը՝ «Լեգենդներ», պատահական չէ ընտրված:

Ավելին
Back to top button
Close