Նորություններ

Նոր մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության գործով

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին Էջմիածնում 81-ամյա տղամարդու դաժան սպանությունից հետո, ենթադրյալ կատարողներից մեկը՝ 29-ամյա կինը, փորձել է փախուստի դիմել հենց տուժողի ավտոմեքենայով։

Ավելի վաղ հայտնել ենք, որ 81-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ապրիլի 13-ին, սակայն քննության տվյալներով՝ սպանությունը կատարվել է 2019թ. ապրիլի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում։ Հափշտակվել էր նաեւ տուժողի «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան, որը հետագայում հայտնաբերվել է Դիլիջանում։ «Փաստինֆո»-ն հաղորդել էր, որ ապրիլի 13-ին Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչը փրկարարները դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված։

Պարզվում է` զոհի ավտոմեքենայով փորձել է փախուստի դիմել սպանությանը մասնակցելու մեջ կասածվողներից մեկը՝ 1990 թ. ծնված աղջիկը։ Մեր տեղեկությունները «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը. «Մեքենայի ղեկին եղել է ձերբակալված աղջիկը` իր ազգականներից մեկի հետ»,- ասաց Խաչատրյանը` նշելով, որ ազգականը գտնվում է հիվանդանոցում: Նա գործով որևէ կարգավիճակ այս պահին չունի:

Խաչատրյանը նշեց նաև, որ մեքենայի համարները եղել են փոխված:

Հիշեցնենք, որ տղամարդու դին հայտնաբերվել է կպչուն ժապավենով կապված. նախնական տվյալներով՝ բութ, կոշտ առարկայով շուրջ հինգ հարված է հասցվել նրա՝ կենսական օրգան հանդիսացող գլխի շրջանում: Արդյունքում՝ Էջմիածին քաղաքի 81-ամյա բնակիչը մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, երկու անձ ձերբակալվել է։

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button
Close