ՄիջազգայինՆորություններ

Էրդողանը Մակրոնին հորդորել է «բուժել հոգեկանը». Ֆրանսիան Թուրքիայից հետ է կանչել իր դեսպանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է արել «բուժել հոգեկանը» այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամ»-ի գաղափարը:

Վերջինս առաջարկել էր Ֆրանսիայի մահմեդականներին ստեղծել կազմակերպություն, ինչը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

«Այն, որ պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում միլիոնավոր մահմեդականներին, դա առաջին հերթին բանականության վերահսկողության կորուստ է: Նա հոգեկանը բուժելու կարիք ունի»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի անպարկեշտ արտահայտություններից հետո Ֆրանսիան հետ է կանչել այդ երկրում իր դեսպանին:

Էրդողանն առաջին անգամ չէ, որ նման անհավասարակշիռ պահվածքով է աչքի ընկնում ՝ քննադատելով եվրոպացի առաջնորդներին:

Back to top button
Close