Նորություններ

Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են շենք-շինություններն ու խանութները, վնասվել է գազատարը

Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները:
Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Մարդկային կորուստներ չկան:

📌Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական…

Gepostet von ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն am Freitag, 23. Oktober 2020

Back to top button
Close