Նորություններ

ՌԴ ԱԳՆ-ի կոչը՝ անհապաղ դուրս բերել գրոհայիններին Ղարաբաղից

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը և Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ քննարկելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ընդգծել են գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Հոկտեմբերի 23-ի հանդիպմանը կողմերը կարծքիներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի շարունակական սրման վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից ապօրինի զինված կազմավորումների գրոհայիններին տարածաշրջան տեղափոխելու անընդունելիությունը և այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը», — ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Back to top button